Փետրվարի 9-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ։ Առանձին վայրերում օդերեւութաբանները հարավարեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 +1, վաղը ցերեկը՝ +10 +12 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ -2 +3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4 -7, ցերեկը՝ 0 +2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +5 +8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1 +2,
Լոռիում գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +6 +10,
Տավուշում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +11 +15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5 -9, ցերեկը՝ -1 +2,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +7 +11,
Արարատում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +10 +13,
Արմավիրում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +9 +11,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ -1 -3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +8 +12,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +12 +15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 -5, ցերեկը՝ +7 +12,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +11 +16։




























