Երեւանի ավագանու նիստում  փետրվարի 8-ին քննարկվել է Երեւանի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի եւ Երեւանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի լուծարման հարցը։

Նշվում է, որ այդ դպրոցները ֆիզիկապես չեն գործում։

Նախատեսվում է, որ Կենտրոնական վարչական շրջանում, սակայն տարբեր հասցեներով գրանցված մարզական դպրոցները  կտեղափոխվեն նոր վայր միասնական հասցեով: Կիրականացվի օպտիմալացում, ընդ որում ոչ մի մարզիչ չի զրկվի աշխատանքից։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը կոչ է արել չզրկել  անապահով խավերի երեխաներին խմբակներ  հաճախելու հնարավորությունից եւ չխախտել նրանց իրավունքները։

«Այս դպրոցների աշխատակիցները դժգոհություն են հայտնում այդ որոշման կապակցությամբ, քանի որ կարող են զրկվել աշխատանքից։ Դժգոհություն հայտնելու լավագույն միջոցը Կենտրոնական վարչական շրջանի շենքի արգելափակումն է, որպեսզի թույլ չտան  շրջանի ղեկավարին մտնել շենք», - ընդգծել է նա։

Տեւական վեճերից հետո այդ հարցը հանվեց նիստի օրակարգից՝ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու համար։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ Շենգավիթ վարչական շրջանի մարզադպրոցի շենքի վերանորոգման համար 2022 թվականի բյուջեով նախատեսված է 150 մլն դրամ (300 հազար դոլար – խմբ.):