Apple Inc-ը հաստատություններին թույլ կտա վճարումներն անմիջապես իրենց iPhone-ներով ընդունել՝ շրջանցելով վճարման ցանկացած լրացուցիչ սարքավորում, ինչպիսիք են Block Inc Square տերմինալները:

Stripe եւ Shopify Point ֆինանսական ընկերությունները առաջինը կլինեն, որ 2022 թվականի գարնանը ԱՄՆ-ում Tap to Pay գործառույթը կառաջարկեն բիզնես հաճախորդներին, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Apple-ը հայտարարել է, որ այս տարվա վերջին մեկնարկվող գործառույթը կօգտագործի մոտակա շառավղի կապի տեխնոլոգիան (NFC) եւ թույլ կտա ձեռնարկություններին սարքի վրա մեկ սեղմումով վարկային ու դեբետային քարտեր եւ այլ թվային դրամապանակներ ընդունել: