Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը գրեթե չի փոխվում ԱՄՆ-ում գնաճի վիճակագրության հրապարակման սպասումով, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0.55 դոլարով կամ 0.03 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1828.45 դոլար։
Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.5 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց 23.317 դոլարի:





























