Այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոց է հնչել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:30–ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է  ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները  պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 47-ամյա  Վարդան Գևորգյանն է, ով ըստ բժիշկների, այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Հայտնի է դարձել նաեւ, որ Վ. Գևորգյանը հիվանդանոց է տեղափոխվել Կիլիկիա թաղամասի Ադանայի փողոցի թիվ 23 հասցեի մոտից․ արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազային ատրճանակի 1 հատ պարկուճ:

Վիրավորը Կիլիկիայում հայտնի «Կոդո»  մականվամբ Արման  Գևորգյանի եղբայրն է։ Վիրավորը նաև քրեական  աշխարհում հայտնի,  վերջերս «Բարի կամքի դեսպան» կոչմանն արժանացած  Արտյոմ Հարությունովի (Կանևսկոյի Արտյոմ)  ընկերն է: