Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն առաջարկել է «դադարեցնել» դիվանագիտական ​​հարաբերություններն Իսպանիայի հետ՝ ուժեղացնելով Մեքսիկայի նախկին գաղութատիրական տերության նկատմամաբ կշտամբանքների իր հռետորաբանությունը, որին նա մեղադրել է երկիրը թալանելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Հերթական մամուլի ասուլիսին Լոպես Օբրադորն ասել է, որ անհրաժեշտ է «շունչ քաշել»՝ չխզելով դիվանագիտական ​​հարաբերություններն Իսպանիայի հետ՝ հայտարարելով, որ «հարաբերությունները ներկայումս այնքան էլ լավ վիճակում չեն»։

Օբրադորն իսպանական ընկերություններին բազմիցս մեղադրել է Մեքսիկան իրենց շահերի համար օգտագործելու մեջ, հատկապես՝ էներգետիկ ոլորտում՝ դրանց գործողությունները համեմատելով գաղութատիրության ժամանակաշրջանի կողոպտիչների հետ:

Մեքսիկայի նախագահը նշել է, որ նախորդ կառավարությունների օրոք Մեքսիկայի եւ Իսպանիայի միջեւ «տնտեսական սանձարձակություն» կար, երբ Մեքսիկան «թալանվեց»։ «Այնպես որ, ավելի լավ է ընդմիջել, շունչ քաշել»,- ասել է նա: