Գյումրիում շուրջ 10 բարեգործական ճաշարաններ են գործում, որոնց մի մասը փակման վտանգի տակ է: Նման ճաշարանների այցելուները հասարակության 60-անց տարիք ունեցող ու սոցիալապես խիստ անապահով խավն է: Ներկայումս բարեգործական շատ ճաշարաններ փակման եզրին են, որովհետեւ ֆինանսավորումը սկսել է դադարել կամ նվազել:
«Առաքելություն Հայաստանի» բարեգործական կազմակերպությունը նախկինում 3 բարեգործական ճաշարան ուներ Գյումրիում, հիմա գործում է մեկը, շահառուների թիվը եւս նվազել է:
Պատճառն, ըստ բարեգործական ճաշարանի տնօրինության, ֆինանսավորումն է: «Կառավարությունը, տեղական իշխանությունները ինչ-ինչ քայլեր պետք էձեռնարկեն:
Մեր կազմակերպության ֆինանսավորումը 12 տարի շարունակ դրսից է, արտասահմանից, հիմա նվազեցրել են, իսկ շահառուները շատ են, պահել չենք կարող, գոնե Գյումրիի քաղաքապետարանը ինչ-որ չափով աջակցի»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ճաշարանի տնօրեն Գայանե Խեբյանը:
Տնօրենի հավաստմամբ, իրենք նաեւ տնային խնամքի ծրագիր են իրականացնում, որին շահառու են ավելի քան 400 քաղաքացիներ: Եթե ֆինանսավորումը չվերականգնվի, ուրեմն կդադարի նաեւ այս ծրագիրը:




























