Հինգշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում դոլարի աճի ճնշման ներքո, վկայում են սակարկությունների տվյալները։
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսներն էժանանում են 0,47%-ով՝ հասնելով 4,6135 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրը պղնձի մեկ տոննայի արժեքը ավելացել է 2,84%-ով՝ հասնելով 10059 դոլարի, ալյումինի գինը՝ 2,61%-ով՝ մինչեւ 3266 դոլար, ցինկի արժեքը՝ 1,43%-ով՝ մինչեւ 3644,5 դոլար։





























