Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) իշխող «Նուր Օթան» կուսակցության պատգամավոր Այդոս Սարիմն իր գործընկերոջը՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դստերը՝ Դարիգային, կոր է արել հրաժարական տալ, հաղորդում է Orda-ն։

Սարիմն ասել է, որ հունվարի 5-ից հետո Նազարբաեւային չի տեսել խորհրդարանում։ «Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի հետ կապված նա պետք է հրաժարական տա»,- ասել է պատգամավորը։ 

Նրա խոսքով՝ Ղազախստանում ձեւավորված ավտորիտար համակարգն ուղիղ կապ ունի Նազարբաեւայի անվան հետ։ Նրա խոսքով՝ հասարակության մեջ մեծ անվստահություն եւ դժգոհություն կա, որը պետք է կարգավորվի։ «Ամբողջ աշխարհում դրան հասնում են հրաժարականի միջոցով, սա նորմալ համաշխարհային պրակտիկա է»,- ասել է Սարիմը։

Ընդ որում, նա հավելել է, որ Նուրսուլթան Նազարբաեւն ամեն դեպքում կմնա պատմության մեջ։ «Մենք չենք կարող հերքել նրա դերը, ինչպիսին էլ այն լինի։ Եթե ​​ամեն անգամ նախորդի վրա խաչ քաշենք, ապա նորմալ պետություն չենք կառուցի»,- կարծիք է հայտնել պատգամավորը։