ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի հետ հանդիպումն աննախադեպ է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօրվա հանդիպումն ընդհանրապես աննախադեպ է, քանի որ հենց վաղը Մոսկվայում կհանդիպեն նաեւ մեր երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները»,- ասել է նա՝ սկսելով բանակցությունները բրիտանացի գործընկերոջ հետ։