Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով, կառավարությունը պատրաստվում է պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետում տալ դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանին: Հարցը ներառվել է հուլիսի 21-ի կառավարության նիստի օրակարգ:

Տ. Համասյանը սովորել է Գյումրու N 1 երաժշտական դպրոցում, այնուհետ տեղափոխվելով Երեւան, ուսումը շարունակել է Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում եւ Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: Ներկայում բնակվում է ԱՄՆ-ում:

Տ. Համասյանը մի շարք մրցույթների դափնեկիր է, ջազային կատարումներով հանդես է եկել  հայտնի աստեղերի հետ` Հերբի Հենկոկ, Ջոն ՄաքԼաֆին, Ջո Ջավինոլ, Ջոն Պատիտուչի:

Չնայած այն հանգամանքին, որ Տ. Համասյանը ընտանիքի հետ 2003 թ. տեղախոխվել է ԱՄՆ` մշտական բնակության, նա Հայաստանի քաղաքացի է եւ բոլոր բեմահարթակներում մշտապես հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: