Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսը մտադիր է հրապարակել մեմուարները: Իր գրքում նա պատմելու է պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած շրջանում` 2006 -2011 թթ., կարեւոր իրադարձությունների մասին:
Գրքում հիմնական տեղ են գրավելու Գեյթսի հիշողությունները Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների, Իրաքից ԱՄՆ զորքերի դուրս բերման եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների` բանակում ծառայելն արգելելու օրենքը չեղյալ հայտարարելու մասին:
Ենթադրվում է, որ գիքրը լույս է տեսնելու արդեն 2013 թ-ին:



























