ԱՄՆ-ի Տեքսաս նահանգում մահապատժի է ենթարկվել Մարք Սթրոմանը, ով որպես սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վրեժ, սպանել է 2 ներգաղթյալների: Ինչպես հաղորդում է Lenta.Ru-ն` վկայակոչելով Associated Press-ին, 41-ամյա Սթրոմանին սպանել են քնեցման միջոցով:

Սկզբում մահապատիժը հետաձգվել է մի քանի ժամով` բանգլադեշցի Ռեյս Բույանայի բողոքի պատճառով, որ վենդանի էր մնացել Սթրոմանի հարձակումից հետո: Բույանան խնդրել էր պահպանել հանցագործի կյանքը, դա բացատրելով նրանով, որ իսլամը հորդորում է ներել քեզ վիրավորողներին: Բայց այդ բողոքը մերժվել է եւ մահապատիժն ի կատար է ածվել նշված օրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Մարք Սթրոմանը գնդակահարել էր Հնդկաստանի ու Պակիստանի քաղաքացիների, ինչպես նաեւ վիրավորել մի բանգլադեշցու, ով տեղի ունեցածի արդյունքում զրկվել էր աչքից:

Կալանավորումից հետո, հանցագործը հայտարարել էր, որ իր զոհերին արաբի տեղ է դրել եւ որոշել վրեժ լուծել 2001-ի սեպտեմբերի ահաբեկչության համար: