Առաջին հայացքից Սասուն Խաչատրյանի եւ Դավիթ Խաչատուրյանի աշխատանքում շահերի բախում է նկատվում։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Հիշեցնենք, որ Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են, իսկ համակարգը ամիսներ շարունակ չի գործում։
Պատասխանելով պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին, թե արդյոք շահերի բախում կա հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ, նախկինում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի միջեւ, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ առաջին հայացքից կա։
«Բայց հարցը մանրամասն չեմ ուսումնասիրել։ Առաջին հայացքից կա շահերի բախում։ Խոստանում եմ ավելի մանրամասն ուսումնասիրել հարցը եւ պատասխանել»,- ասաց Վարդազարյանը։





























