Բելառուսի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել են Ուկրաինայի շուրջ ապատեղեկատվության աճի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Առանձին կանգ են առել համաշխարհային տեղեկատվական դաշտի՝ ոչ հավաստի տեղեկություններով եւ ապատեղեկատվությամբ ծանրաբեռնվածության վրա, այդ թվում՝ Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա հարձակման պլանների մասին բացահայտ կեղծիքներով եւ ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունների շուրջ այլ հերյուրումներով, ասված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշել են նախարարության մամուլի ծառայությունից, Մակեյն օբյեկտիվ տեղեկատվություն է հայտնել այս համատեքստում իրական վիճակի մասին։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ բելառուսա-թուրքական, այդ թվում՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության զարգացմանը։




























