ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, որի ընթացքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցեր են քննարկվել։
«2022 թվականի փետրվարի 12-ին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բանակցություններում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցեր են քննարկվել։




























