Երկուշաբթի առավոտյան պղնձի գինն աճում է նախորդ առեւտրային օրվա 4%-ով անկումից հետո։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ 

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսները թանկացել են 1,38%-ով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ) 4,499 դոլարի։  

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրը պղնձի մեկ տոննայի արժեքը նվազել է 3,84%-ով եւ կազմել 9860,5 դոլար, ալյումինինի արժեքը նվազել է 3,51%-ով եւ կազմել 3136,5 դոլար, ցինկի արժեքը՝ 2,07%-ով՝ մինչեւ 3626,5 դոլար։