ESET հակավիրուսային ծրագրեր արտադրող ընկերության փորձագետները նշել են կրիպտոքսակներից կրիպտոարժույթի գողության նոր միջոցի, ինչպես նաեւ անլեգալ մայնինգի մասին, գրում է «Կոմերսանտը»։ Նոր անօրինական տեխնոլոգիան հիմնված է փոխադարձաբար չփոխակերպվող թոքենների (NFT) վրա։
Նոր միջոցի մասին, որին սկսել են դիմել չարագործները, պատմել է ESET-ի ուղղություններից մեկի ղեկավար Ալեքսանդր Պիրոժկովը։ Ըստ նրա՝ 2021թ. չարագործները սկսել են տարածել վնասաբեր ծրագրեր կրիպտոարժույթների անլեգալ մայնինգի եւ NFT թոքենների եւ բջջային հավելվածների միջոցով կրիպտոքսակներից միջոցներ գողանալու համար։
Հաճախ դա տեղի է ունենում հետեւյալ կերպ. համակարգչային խաղի ժամանակ գեյմերին առաջարկվում է գերհզոր կամ զենք ունեցող NFT-թոքեն։ Այդ թոքենը վիրուս է պարունակում, որը հետո խաղացողի կրիպտոքսակի հասանելիություն է ստանում։
Նախկինում զոհերի կրիպտոքսակներից միջոցներ գողանալու հիմնական գործիքները տորենտ-ֆայլերի ներբեռնման հավելվածներն էին եւ էրոտիկ կոնտենտ պարունակող կայքերը։





























