Պետդեպարատամենն ամերիկացի քաղաքացիներին նախազգուշացրել է «չմեկնել Բելառուս՝ օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի եւ Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով Ռուսաստանի ռազմական հզորության արտասովոր կուտակման պատճառով», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը նաեւ կոչ է արել Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «անհապաղ հեռանալ» երկրից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 31-ին Պետդեպը կարգադրել էր լքել երկիրը Մինսկում դեսպանատանան ամերիկացի քաղծառայողների ընտանիքների անդամներին:

«Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական անսովոր եւ մտահոգիչ ռազմական ակտիվության աճի պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում կամ ուղեւորություն են նախատեսում Բելառուս, պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է եւ տարածաշրջանում լարվածության աճ կա», ընդգծել են Պետդեպում: