ԱՄՆ-ն խնդրել է Հոնդուրասին ձերբակալել նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսին՝ ԱՄՆ հնարավոր արտահանձնման համար, հայտնում է AP-ն։
Ազգային ոստիկաններն ու զինվորները երկուշաբթի երեկոյան շրջապատել էին Էրնանդեսի տան շրջակայքը:

Հոնդուրասի արտաքին գործերի նախարարությունը սկզբում Twitter-ի միջոցով հայտնեց, որ ծանուցել է երկրի Գերագույն դատարանին, որ ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես խնդրել է ձերբակալել Հոնդուրասի քաղաքական գործչին՝ արտահանձնման նպատակով։ Նախարարությունը քաղաքական գործչի անունը չի նշել։ Սակայն Հոնդուրասի ներկայիս փոխնախագահ Սալվադոր Նասրալլան Associated Press-ի հետ զրույցում հաստատել է, որ խոսքն Էրնանդեսի մասին է:

«Այժմ անվտանգության նախարարը խախտում է օրենքի գերակայությունը՝ ցանկանալով իրականացնել ձերբակալումն օրենքով սահմանված ընթացակարգի խախտմամբ»,- տեղական լրատվամիջոցներին ասել է Էռնանդեսի փաստաբան Հերմես Ռամիրեսը:

ԱՄՆ-ն Էրնանդեսին մեղադրում է 2019 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ պնդելով, որ նրա քաղաքական վերելքը պայմանավորված է թմրանյութերից ստացված շահույթով։ ԱՄՆ դաշնային դատախազները հայտարարում են, որ Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը հսկայական կաշառքի դիմաց օգնել է թմրավաճառին հազարավոր կիլոգրամ կոկաին տեղափոխել ԱՄՆ: