Խորվաթական սերբերի նախկին առաջնորդ Գորան Հաջիչը հուլիսի 22 -ին  Բելգրադից էքստրադիցիայի կենթարկվի Հաագա: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը,  այնտեղ նա կկանգնի միջազգային տրիբունալի առջեւ: Սերբական Կրաինա ինքնահռչակ պետության նախկին նախագահը մեղադրվում է 1990թթ. սկզբին  Խորվաթիայում  հակամարտության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների մեջ: