News International-ի նախագահ Ջեյմս Մերդոքի` միլիարդատեր Ռուփերթ Մերդոքի որդու նախկին աշխատակիցները հուլիսի 21-ին հայտարարել են, որ խորհրդարանում News International-ի աշխատակիցների կողմից հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսումների գործով լսումների ժամանակ նա սուտ ցուցմունքներ է տվել: Ինչպես հաղորդում է  Guardian-ը, լրագրողները վստահ են, որ Ջեյմս Մերդոքն այդ գաղտնալսումների մասին ավելի շուտ է իմացել, քան խորհրդարանում իր նշած ամսաթիվը:

Ըստ Reuters-ի, Մերդոքը հերքել է այս մեղադրանքները: