«Մամուլում գրվեց, որ Շենգավիթի քննչականի մի խումբ քննիչներ օրերս որոշել են մի քիչ լիցքաթափվել եւ խրախճանք են կազմակերպել հենց բաժնում՝ բերման երթարկված մարմնավաճառների հետ։ Սակայն, մեր տեղեկություններով, քեֆը տեղի է ունեցել համայնքի օբյեկտներից մեկում։ Խրախճանքն այնքան բուռն է եղել, որ բանը հասել է բարձրաձայն հայհոյանքների։ Կատարվածի մասին տեղեկացել է Շենգավիթի ոստիկանապետը եւ այդ մասին զեկուցագիր է գրել Ալիկ Սարգսյանին։

Ոստիկանության լրատվականից երեկ տեղեկացանք, որ Շենգավիթի քննչականի աշխատակիցներից մեկի նկատմամբ, ում անունը չի հրապարակվում, ծառայողական քննություն է սկսվել։ Թե ինչու այդ մեկի, երբ մասնակիցները շատ են՝ դեռեւս պարզ չէ։ Հավանաբար նա ամենաբարձրն է հայհոյել։ Կամ ամենաանպաշտպանն է»,-գրում է «Հրապարակը»։