«ՀԺ»-ի` ՀՀԿ աղբյուրները փոխանցում են, որ կուսակցության նոր համամասնական ցուցակում տեղ չեն գտնելու մասնավորապես Սաշիկ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ու Վազգեն Կարախանյանը:
Թերթի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ինքը չի լինելու կուսակցության համամասնական ցուցակում, Կարախանյանը պատասխանել է. «Ճիշտն ասած, ցանկացած մարդ լավ չի վերաբերվի, առավելեւս` ես կարծում եմ, մի քիչ լումա ունեմ մեր անցած ճանապարհի եւ նորանկախ Հայաստանի կայացման գործում»: Ամեն դեպքում, պատգամավորը կարծում է, որ իր նկատմամբ նման մոտեցում չեն ցուցաբերի: Կարծո՞ւմ եք, թե՞ հույս ունեք, թղթակցի հարցին Կարախանյանը պատասխանել է. «Հույսը ամենավերջում է մեռնում, ես կարծում եմ` առայժմ»:




























