Բրիտանացի հայտնի նկարիչ եւ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի թոռը` Լուսյեն Ֆրեյդը, մահացել է 88 տարեկան հասակում:

Լուսյեն Ֆրեյդը ծնվել է 1922թ Բեռլինում: Ազգային սոցիալիստների իշխանության գալուց հետո, նրա ընտանիքը 1933թ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, այս մասին հաղորդել է «Մայակ» ռադիոկայանը:

Ֆրեյդի աշխատանքները վաճառվել են շատ բարձր գներով, մասնավորապես` 2008թ բազմոցին նստած մերկ կնոջ կտավը վաճառվել է ավելի քան 33 մլն դոլարով: Ինչպես նշել են ռուսական լրատվամիջոցները, որոշ փորձագետներ Ֆրեյդին համարում են «20-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկը»: