ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմ Հայտներն արդեն հայտարարել է, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում հնարավոր է հայտարարվի դեֆոլտի մասին, քանի որ հանրապետականները չեն ցանկանում բարձրացնել պետական պարտքի շեմը:

ԱՄՆ-ի տնտեսությանն սպառնացող իրավիճակը կարող է 1930-ականների Մեծ դեպրեսիայի կրկնության եւ համաշխարհային խոշոր ճգնաժամի պատճառ դառնալ: Միաժամանակ` պետական պարտքի շեմի բարձրացման բանակցությունները, ամենայն հավանականությամբ, փակուղի են մտել:Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոները հրաժարվում է այդ թեմայով երկխոսությունը շարունակել նախագահ Օբամայի հետ:  Հիմա խոսնակը մտադիր է կոնգրեսում կուսակցութունների առաջնորդների հետ խորհրդակցություններ անցկացնել:Օբաման իր հերթին հույս է հայտնում, որ չնայած բանակցությունների ընդհատմանը,  պետությունն իր պարտավորությունների մասով դեֆոլտ թույլ չի տա:

Նահագահը միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ խոսնակը նույնիսկ չի պատասխանում Սպիտակ տան զանգերին:  Այդ մասին ասվել էր հուլիսի 22-ի արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ: Օբաման հաղորդել էր, որ հաջորդ առավոտյան իր մոտ սպասում է կոնգրեսի մյուս լիդերներին: Այդ ասուլիսից կես ժամ առաջ, ըստ Reuters-ի, Բոներն ասել էր, թե նախագահը չի ուզում անել այն, ինչ անհրաժեշտ է այդ իրավիճակում, եւ դեֆոլտը կանխելու ծրագիր գոյություն չունի: