Պետերբուրգում բնակվող երիտասարդ ռուս կինը, ով ավտովթարի արդյունքում կորցրել է ուղեղի կեսը, նկարչուհի է դարձել։ 21-ամյա Տաիսիա Սիդորովան ոչ միայն կենդանի է մնացել եւ վերադարձել նորմալ կյանքի, այլեւ սկսել է նկարել, ընդ որում՝ ձախ ձեռքով։ Սարսափելի ավտովթարը տեղի է ունեցել երեք տարի առաջ։
Վնասվել է նրա գանգի ձախ հատվածը, ինչի հետեւանքով նրա ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության, վերլուծական մտածողության եւ խոսքի համար, հեռացվել է։ Տաիսիան երբեք գեղանկարչությամբ հրապուրված չի եղել, սակայն հիվանդանոցից դուրս գալուց հետո սկսել է նկարել, ընդ որոմ՝ մասնագետները խոսում են իսկական տաղանդի մասին։




























