ԱՄՆ-ում 75 տարեկան հասակում մահացել է պաշտոնաթող գեներալ Ջոն Շալիկաշվիլին: Ինչպես հայտնում է Reuters-ը, նա մահացել է հուլիսի 23-ին Վաշինգտոնում, ինսուլտից հետո ի հայտ եկած առողջական բարդացումների հետեւանքով:
Ծնունդով Լեհաստանից Շալիկաշվիլին ԱՄՆ-ում չծնված առաջին մարդն է, ով նման բարձր պաշտոն է զբաղեցրել ամերիկյան բանակում՝ Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար:




























