Գեղարքունիքի մարզում հուլիսի 23-ի երեկոյան Գեղամա լեռների Սպիտակասարի լանջին մարդիկ են կայծակահարվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կայծակահարվել են Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչներ 12-ամյա Ռոստամ Ազիզի եւ 13-ամյա Սլավիկ Իշխանի Թամոյանները: Ս.Թամոյանը տեղում մահացել է, իսկ Ռ.Թամոյանը տեղափոխվել է Մարտունի քաղաքի BBG բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:




























