ԼՂՀ արտաքին գործերի նախարարության շենքում Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման ժամանակակից փուլին նվիրված ֆոտոստենդ է բացվել:
Միջոցառումը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման 20-ամյակի կապակցությամբ պետական կոմիտեի կողմից հաստատված տոնական միջոցառումների շրջանակներում:
Ցուցադրափեղկում ներկայացված են պետականության խորհրրդանիշները, քարտեզը, ԼՂՀ (Արցախի hանրապետություն) մասին կարճ տեղեկատվություն, Ղարաբաղյան շարժման պատմության, արցախցիների խաղաղ պահանջներին ի պատասխան Ադրբեջանի սկսած պատերազմի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, շրջանի բնության եւ տեսարժան վայրերի, հետպատերազմյան կյանքի եւ վերականգնողական գործընթացի, կյանքի տարբեր ոլորտներում ղարաբաղյան ժողովուրդի հաջողությունների եւ այլնի վերաբերյալ ֆոտոնյութերը:
Զբոսաշրջիկների համար նախատեսված հատուկ անկյունում տեղադրված է հանրապետություն մուտք գործելու կարգի, հյուրանոցների մասին տեղակատվություն եւ այլ օգտակար տեղեկություններ:
Ցուցադրափեղկի բացումը համընկել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 18-ամյակի հետ:




























