Բաքվի եւ Անկարայի հարաբերությունները վերջին ժամանակներս բավականին վատացել են, եւ «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգն սպառել է իրեն։ Այսօր` հուլիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Նա ընդգծեց, որ թուրքական ողջ իսթեբլիշմենթը տեղյակ է այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդեպ տածած հակակրանքի մասին։ «Դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան աստիճանաբար փոխվում է, եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, Բաքվի մշտական շանտաժը Անկարայի իրականարած տարածաշրջանային քաղաքականության հանդեպ ակնհայտորեն գործում են Թուրքիայի ղեկավարության նյարդերի վրա»,- նկատեց Կիրակոսյանը։




























