Բաքվում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի եւ Սաֆար Աբիեւի հանդիպումը:
Ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում ստեղծված ներկա ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության եւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վերաբերյալ, հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով Ադբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Աբիեւը հայտարարել է, որ ինչպես ռազմական, այնպես էլ այլ ոլորտներում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները արագ զարգանում են: Նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական կողմի, հատկապես նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գործադրած ջանքերը հավանության են արժանի` Աբիեւն ասել է, որ կարճ ժամանակահատվածում նախագահների բազմաթիվ հանդիպումները հույս են ներշնչում, որ խնդիրը խաղաղ ճանապարհով կլուծվի: Ինչպես հաղորդում է APA-ն, նախարարը նաեւ նշել է, որ դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր բանակը:
Դրանից հետո նախարարները դեմ առ դեմ հանդիպում են ունեցել:
Սերդյուկովը Ադրբեջան է ժամանել հուլիսի 24-ին: Աշխատանքային այցի շրջանակներում կկայանա նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննակվի նաև Գաբալինյան ռադիոլոկացիոն կայանի վաձակալման ժամկետի երկարացման հարցը:
Այցը կավարտվի հուլիսի 26-ին:




























