Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնից հեռանալուց հետո նրան կարող է փոխարինել փեսան` Թիմուր Կուլիբաեւը: Այս մասին հայտարարել է նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Երմուհամեդ Երտիսբաեւը, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Երտիսբաեւը նշել է, որ Կուլիբաեւը Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկն է եղել, ունի մտածողության համակարգ եւ կառավարման հսկայական փորձ: Երտիսբաեւի խոսքով` թեեւ Կուլիբաեւը չուներ կառավարման փորձ, չէր աշխատել կառավարությունում եւ մարզի ղեկավար չէր եղել, նա «պետական եւ քաղաքական ղեկավարման մեծ փորձ ունի»:
Երտիսբաեւը նշել է, որ նախագահի իրավահաջորդի մասին խոսում է տեսական մակարդակով: Նա պնդել է, որ պետության ներկայիս ղեկավարը մտադիր է պաշտոնավարել մինչեւ 2016թ դեկտեմբեր:




























