Հուլիսի 25-ին Ռոստով է տեղեափոխվել Մոսկվայում ձերբակալված ամենաերիտասարդ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է «Օսետրինա» եւ «Սերյոժա Bentley» մականուններով: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նախնական տվյալներով, «Օսետրինան» մեղադրվում է Ռոստովի մարզում ուղղիչ հաստատությունների գործունեությունն ապակազմակերպելու մեջ: Մասնավորապես, նա կազմակերպել է դատապարտյալներից մեկի ծեծը, ով գտնվում է քաղաքի գաղութում:
«Ասատրյանն հեռախոսով իր հավատարիմ մարդկանց հանձնարարել է «կոտրել ամեն բան, ինչը կոտրվում է, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել «կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելը» հոդվածով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերգեյ Ասատրյանը հեղինակավոր «օրենքով գող» «Էդիկ Թբիլիսկիի» որդին է, ով նույնպես «օրենքով գող» է «թագադրվել» 2008-ին «Դեդ Հասանի» եւ «Յապոնչիկի» համաձայնությամբ:




























