Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանի հետ վերջին իրադարձություններին, տեղեկացնում է թուրքական Vatan թերթը։

«Մենք Ադրբեջանի դեմ ոչ մի քայլ չենք անի։ Սակայն ականատես ենք լինում, որ որոշ ուժեր աշխատում են սեպ խրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում եւ այդ հարցում ջանք չեն խնայում։ Մեր քաղաքացիները եւ ադրբեջանցի մեր եղբայրները չպետք է այդ պառակտիչներին ուշադրության արժանացնեն։ Մենք գիտենք, որ ադրբեջանական դրոշը՝ թուրքական դրոշի պես սուրբ է, եւ ադրբեջանական հողերը թուրքական հողերի պես սուրբ են։ Բաքվում հանգչող մեր նահատակները սրա վկան են։ Ադրբեջանի շահը Թուրքիայի շահից հետ չենք թողել եւ չենք թողնելու։ Ադրբեջանի տխրությունը՝ Թուրքիայի տխրությունն է, Ադրբեջանի ուրախությունը՝ մեր ուրախությունն է։ Թուրք-ադրբեջանական բարեկամությունը պղտորել ցանկացողները շատ լավ են աշխատում։ Նրանք Թուրքիայի ներսում էլ են սնվում։ Դա էլ է հայտնի։ Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների խաղի ժամանակ ՖԻՖԱ-ի հայտնի որոշումը սադրանքի վերածել ցանկացողներին էլ մեր ժողովուրդը լավ ճանաչեց։ Դրանից հետո Թուրքիայի ֆուտբոլի առաջնության խաղերից մեկում թշվառները Ադրբեջանի դրոշը կախել եւ ասում էին, որ „Ստամբուլում այսպես է, իսկ Բուրսայում այսպես էր“։ Այդ ամենի հեղինակների 3.5 տարվա կոալիցիոն գործունեությունը շատ լավ հայտնի է։ Մենք գիտենք, որ ազգը սա չի ընդունելու։ Ադրբեջանական ազգը չպետք է նման խաղերին ուշադրություն դարձնի։ Եւ հիմնական մեզ վիրավորող հանգամանքը սա է։ Ադրբեջանը գիտի թե ինչ է նշանակում Ադրբեջանի „նահատակների“ հուշարձանի կողքի թուրքական դրոշների հանելը։ Վստահ եմ, որ իմ ադրբեջանցի եղբայրները սրան կանդրադառնան»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։