Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի հետ:

Այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Գարեգին Բ-ի հետ:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահներ Սարգսյանի եւ Կոմորովսկիի հանդիպումից հետո նախատեսվում է երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս: