Ուկրայինայի պետական մեղադրողը պահանջել է դատարանից ձերբակալել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին` 2009 թվականին Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագիր կնքելիս լիազորությունները չարաշահելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Կիեւի Պեչերյան շրջանային դատարանը հրաժարվել է Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ազատազրկումը: Դատավորի կարծիքով` թեեւ Տիմոշենկոն մասնակիորեն խոչընդոտում է ճշմարտության վերականգնմանը, սակայն գործընթացային քննության հնարավորությունները դեռեւս սպառված չեն:



























