Հայ Ազգային Կոնգրեսն այսօր` հուլիսի 27-ին իր քաղխորհրդի հերթական նիստն է անցկացրել:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են իշխանությունների հետ բանակցությունների օրակարգի հետ կապված հարցեր, այդ բանակցությունների հետագա ռազմավարությունը, ինչպես նաեւ օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ՀԱԿ հանրահավաքի կազմակերպերչական հարցեր:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 18-ին, երկրորդը` հուլիսի 26-ին: Բանակցությունների օրակարգում ընդգրկվել է նաեւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցը: