Միխայիլ Բոյարսկիի որդին` Սերգեյը մտադիր է Սանկտ-Պետերբուրգի քաղաքային խորհրդարանի պատգամավոր դառնալ: Ըստ «ՌԻԱ նովոստիի», Սերգեյ Բոյարսկին կմասնակցի «Եդինայա Ռոսիա» կուսակցության փրայմերիզում` որտեղ կորոշվի քաղաքային խորհրդարանում թեկնածություն առաջադրելու հարցը:
Հայտնի դերասանի որդին ձեռնարկատեր է եւ նրա թեկնածությունը ներկուսակցական քվեարկության համար ներկայացրել են «Ալյանս» ընկերությունը եւ «Կարգուկանոն» ՀԿ-ն: Պետերբուրգի քաղաքային խորհրդում ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին:




























