Դատապարտելով Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթին, Թուրքիայի իշխանությունները պատժել են ընդամենը նրան, ով քաշել է ձգանը: Այս մասին այսօր` հուլիսի 28-ին մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է գտնել այդ սպանության պատվիրատուին, բացի այդ կան նաեւ այլ մեղավորներ, որոնց թվում են այն ոստիկանները, ովքեր իմացել են այդ հանցագործության մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար:

«Դատապարտել Սամասթին չի նշանակում լուծել հարցը»,- ընդգծել է թուրքագետը, հավելելով, որ թուրքական լրատվամիջոցներից շատերը փորձում են զգացմունքային մեկնաբանություններով մեղմել վերաբերմունքը Սամասթի նկատմամբ: Օրիանկ տեղեկություն են հաղորդել, որ դատապարտել են երեխայի:

Հիշեցնենք, որ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դիկքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: