Կիեւո-Պեչորսկի Լավրայում ռուսների մկրտության օրը Կիեւի միտրոպոլիտի հետ հանդիսավոր պատարագից հետո վրաց պատրիարք Իլյա Բ-ն դիմել է ռուսաց պատրիարք Կիրիլին եւ կոչ արել վերականգնել բարեկամությունն ու եղբայրությունը երկու երկրների եւ պետությունների միջեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Այն քաղաքական հարաբերությունները, որ ձեւավորվել են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, բացարձակապես անթույլատրելի են: Մենք պետք է անենք հնարավորը, որ վերականգնվի բարեկամությունն ու եղբայրությունը երկու երկրների եւ պետությունների միջեւ: Մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված: Ես հուսով եմ Ձեր իմաստնության վրա: Ես երկար տարիներ ճանաչում եմ Ձեզ: Դուք պետք է մտնեք Ռուսաստանի եւ Վրաստանի պատմության մեջ որպես խաղաղարար, ով խաղաղություն բերեց երկու ժողովուրդներին»,- ասել է Իլյա Բ-ն:
Ի պատասխան Կիրիլը նշել է, որ «աղոթքներով եւ աշխատանքներով կվերականգնվի խաղաղությունը մարդկանց, ժողովուրդների եւ երկրների միջեւ, հատկապես նույնահավատ…»:




























