Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2011» 10-րդ միջազգային մրցույթի առաջին օրը տեղ է ունեցել հուլիսի 27-ին` Յուրմալայում:

Նույն օրը բեմ են բարձրացել հայտնի երգիչներ Վալերի Լեոնտեւը, Լարիսա Դոլինան եւ Babyface-ը: Դրանից հետո մրցույթի մասնակիցները պետք է հայտնի հիթեր կատարեին` իրենց մեկնաբանմամբ:

Հայաստանը ներկայացնող երգիչ Էրիկը հանդես եկավ Morcheeba-ի «All Is Fear In Love» երգով եւ հավաքելով 108 միավոր, նա հիմա 9-րդ տեղում է:

Առայժմ մրցույթի առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյդեն Ֆելդերն է, ով հավաքել է 120 միավոր:

Ծրագրի վարողներն են Սերգեյ Լազարեւը, Լերան, Յուլիա Կովալչուկը, Տիմուր Ռոդրիգեսն ու Քսենիա Սոբչակը:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում են 13 երկրների 16 հավակնորդներ:

Ժյուրիի կազմում են Իգոր Կրուտոյը, Ռայմոնդ Պաուլսը, Յուրի Անտոնովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերի Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը, Վալերիան, Կոնստանտին Մելաձեն եւ Մաքս Ֆադեեւը: