Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Հայաստան կատարած պաշտոնական այցելության շրջանակներում, տիկնոջ հետ այսօր` հուլիսի 28-ին այցելել է Մատենադարան:

Լեհաստանի նախագահին եւ նրա տիկնոջը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող Երեւանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին ներկայացվել են Մատենադարանում ներկայացված մագաղաթներն ու հայկական հնագույն գրքերի բացառիկ նմուշները:

Էքսկուրսիայի վերջում Կոմորովսկին հայկական մանրանկարչության պատկերներով ալբոմ ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացիի «Մատյան ողբերգության» երկն է նվեր ստացել:

Կոմորովսկին ի պատասխան Մատենադարանին է նվիրել 1505 թվականին հրատարակված «Արվեստ եւ արհեստ» գիրքը, որի օրիգինալը պահվում է Լեհաստանի ազգային գրադարանում: