Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, ով հայտնաբերել է, որ տառապում է փսորիազ հիվանդությամբ, հրավիրել են Թուրքիա:

Ըստ Haberturk  ինտերնետային էջի, Թուրքիայի Սվազի (Սեբաստիա) Քանգալի Բալըքլը (ձկնառատ) առողջարանի  գործադիր տնօրեն Ֆուաթ Ունսալը փսորիազով տառապող աստղին կոչ է արել այցելել իրենց համալիր, որտեղի ձկները կարող են բուժել համբավավոր աստղին: Քիմ Քարդաշյանն այս հիվանդության պատճառով վերջերս ընդհատել էր իր հեռուստատեսային ծրագրերը: