Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հուլիսի 29-ին ընդունել է երկրի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հրաժարականը։
Պաշտոնից ազատվելու դիմում նա գրել է, քանի որ կարծում է, որ Սմոլենսկի մերձակայքում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի օդանավի կործանման պատճառների հրապարակումից հետո իր «աշխատանքն այդ պաշտոնում տեղին չի լինի», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Տուսկը հայտարարել է, որ նախարարի պաշտոնում երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիին կներկայացնի հանրապետության ՆԳՆ պետքարտուղար Տոմաշ Շիմոնյակին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, լեհական կառավարությունը հուլիսի 29-ին հրապարակել է Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի մերձակայքում ՏՈՒ-154 օդանավի աղետի վերաբերյալ երկար սպասված վերջնական զեկույցը։
Այդ աղետի արդյունքում էր զոհվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին։ Լեհական կողմի կարծիքով, Սմոլենսկի ռուս դիսպետչերը սխալ հրահանգներ է տվել նախագահական օդանավի անձնակազմին։
Սակայն հիմնական մեղքը լեհականկողմի վրա է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի օդանավը Սմոլենսկի մերձակայքում կործանվել էր 2010 թվականի ապրիլի 10-ին։ մահացել էին օդանավում գտնվող բոլոր 96 մարդիկ։




























