«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատական նիստին հոկտեմբերի 21-ին մասնակցում էր նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինիս, ի դեպ, ոստիկանները երկար ժամանակ թույլ չէին տալիս մտնել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ:

Դեմիրճյանը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից, պատասխանեց. «Դատարանները, ցավոք, մեր երկրում հստակ պատվեր են կատարում»:

Ստեփան Դեմիրճյանը նաեւ նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-ին, հետեւանքն էր նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնությունների եւ կեղծիքների: «Դրանից հետո իշխանությունը փորձում է ամբողջ մեղքը բարդել ընդդիմության վրա: Սա էլ հերթական շինծու գործն է»,- արձանագրեց ՀԺԿ նախագահը: