«Նոր ալիք- 2011» մրցույթում Հայաստանը ներկայացնող երգիչ Էրիկն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, մրցույթի հաղթող է դարձել ամերիկացի Ջեյդեն Ֆելդերը` ստանալով 50 հազ. եվրո դրամական մրցանակ: Երկրորդ տեղն զբաղեցրել է ուկրաինուհի Մաշա Սոբկոն, երրորդ հորիզոնականը` ռուսաստանյան «Н.А.О.М.И » խումբը` համպատասխանաբար ստանալով 30 եւ 20 հազ. եվրո:
Նշենք, որ մրցույթին մասնակցել է 13 երկրից 16 հավակնորդ:




























