Նորվեգացի ահաբեկիչը, որ հուլիսի 22-ին սպանդ էր կազմակերպել, 10 տարի առաջ պլաստիկի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է The Sun-ը: Այդ մասին հայտնել է Անդերս Բրեյվիկի դպրոցական ընկերը: Նրա խոսքով, Բրեյվիկը «արիական արտաքին ստանալու համար» ԱՄՆ-ում վիրահատել է քիթն ու ծնոտը:

The Telegraph-ն ավելի վաղ հայտնել էր, որ ահաբեկչի մեղսունակությունը պարզելու եւ նրան քրեական հետապնդման ենթարկելու հնարավորությունը պարզելու հոգեբուժական փորձաքննությունը կավարտվի նոյեմբերի 1-ից շուտ: Բայց, ըստ մասնագետների, Բրեյվիկին անմեղսունակ ճանաչելու հավանականությունը շատ փոքր է: