Ուկրաինային զենք մատակարարելու հարցը բանավեճերի պատճառ է դարձել Բուլղարիայի կառավարության անդամների միջեւ, ինչով պայմանավորված իշխող կուսակցությունը որոշել է հրաժարվել զենքի մատակարարումներից, հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ երկրի իշխանությունները դեռեւս չեն բախվել ԵՄ երկրների կոչերին՝ օգնելու Ուկրաինային զենք մատակարարելու հարցում:

Այսպես, Բուլղարիայի ռուսամետ սոցիալիստական կուսակցությունը սպառնացել է դուրս գալ իշխող կոալիցիայից, եթե իշխանությունները հաստատեն զենքի մատակարարումը Կիեւին: Մինչդեռ «Ժողովրդավարական Բուլղարիա» աջակենտրոն կուսակցությունը սպառնացել է լքել կոալիցիան, եթե մատակարարումներ չլինեն, գրում է «Կոմերսանտը»:

The Telegraph պարբերականն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ անդամ առնվազն 10 երկրից մոտ 350 մլն եվրոյի ռազմատեխնիկական միջոցներ են արտահանվել Ռուսաստան՝ շրջանցելով էմբարգոն: Զենք են մատակարարել Ավստրիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Չեխիան: Պարբերականի տվյալներով՝ ներկա պահին դա, հավանաբար, օգտագործվում է Ուկրաինայում: