Ապրիլի 24-ի դրությամբ՝ եվրոպական սպառողների հայտերը ռուսական գազի մատակարարման համար փոքր-ինչ ավելացել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:  

«Գազպրոմը» ռուսական գազի՝ Ուկրաինայի տարածքով տարանցիկ մատակարարում է իրականացնում կանոնավոր ռեժիմով՝ եվրոպական սպառողների հայտերի համաձայն՝ ապրիլի 24-ի դրությամբ 51.7 մլն խորանարդ մետր»,- պարբերականը մեջբերում է Կուպրիյանովին:

Եվրոպայի կողմից առավելագույն հայտերը կազմել են 109.6 մլն խորանարդ մետր, որը գրանցվել է մարտի սկզբին: Ապրիլի 23-ին դրանց ծավալը կազմել է 48.6 մլն խորանարդ մետր:

Եվրոպան վերջերս նվազեցրել է ռուսական գազի գնման ծավալները՝ կապված եղանակի տաքացման եւ այլ գործոնների ֆոնին: